• Latest news

ՌԴ Առողջապահության նախարարությունը գրանցել է անկիլոզացնող սպոնդիլիտի բուժման համար աշխարհում առաջին դեղամիջոցը 

25 ապրիլի, 2024  19:36

ՌԴ Առողջապահության նախարարությունը գրանցել է Ռուսաստանում մշակված անկիլոզացնող սպոնդիլիտի բուժման աշխարհում առաջին դեղամիջոցը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Դեղորայքը մշակվել է Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական ​​բժշկական համալսարանի (ՌՆՌՄՀ), ակադեմիկոսներ Մ.Մ. Շեմյակինի և Յու.Ա. Օվչիննիկովի անվան Կենսօրգանական քիմիայի ինստիտուտի գիտնականների կողմից՝ ռուսական BIOCAD դեղագործական ընկերության հետ համատեղ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեղամիջոցին շնորհել է սենիպրուտուգ (seniprutug) միջազգային ոչ արտոնագրված անվանումը:

«Մշակված դեղամիջոցը թույլ է տալիս ոչնչացնել պաթոլոգիական T-լիմֆոցիտները, որոնք հարձակվում են մարմնի սեփական բջիջների վրա: Նախնական կլինիկական հետազոտությունները հաստատել են, որ հիվանդության զարգացումը դադարում է՝ առանց ընդհանուր օրգանիզմի իմունային համակարգի գործունեությունը նվազեցնելու»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Նրանք հավելել են, որ կլինիկական փորձարկումների ժամանակ պարզվել է, որ դեղամիջոցը բարձր արդյունավետություն ունի և անվտանգ է:

Դեղը գրանցելուց հետո արտադրող ընկերությունը կարող է սկսել իր արդյունաբերական արտադրությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել